Շատերն այսօր գրում են․ «Զզվեցինք Ձեր կուսակցություններով, ամեն օր մի նոր կուսակցություն եք բացում»։
Բայց եկեք մի պահ անկեղծ լինենք։ Բա ո՞նց չբացենք, ժողովուրդ ջան։
Երբ դուք ինքներդ եք ասում՝ չենք հավատում ոչ ներկաներին, ոչ նախկիններին, ոչ էլ ընդդիմադիրներին, ուրեմն ի՞նչ անի ժողովուրդը։ Նստի ու սպասի՞, թե գուցե մեկ ուրիշը մի օր հիշի ժողովրդի մասի՞ն։
Ո՛չ։ Ժամանակն է, որ ժողովուրդն ինքը ձևավորի իր ուժը, իր հարթակը, իր ձայնը։
Հենց դրա համար էլ ստեղծվում է «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը։
Սա կուսակցություն չէ թայֆայով իշխանություն վերցնելու համար։ Սա նոր գաղափար է, որտեղ գլխավորը ոչ թե առաջնորդն է, այլ քաղաքացին։
Մենք չենք ասում՝ «մեզ ընտրեք»։
Մենք ասում ենք՝
Այո՛, ճիշտ եք կարդում։ Մենք ՁԵԶ ենք հրավիրում, որպեսզի գաք, առաջադրվեք, մասնակցեք, որոշեք և լինեք փոփոխության մասը։
Մեր կուսակցությունը ստեղծվում է հենց այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում ոչ նախկիններին, ոչ ներկաներին։
Մենք չպետք է սպասենք մեկին, որ գա և փրկի։
Ժողովուրդն ինքը պետք է վերցնի իր ձայնը իր ձեռքը ու դարձնի այն լսելի։
Երբ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր տեղը քաղաքական դաշտում, այդ ժամանակ էլ առաջ կգա իրական ժողովրդավարությունը։
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը գալիս է ոչ թե խոստումներով, այլ հրավերով։
Հրավեր՝ մասնակցելու, առաջադրվելու, ձևավորելու այն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուր ձայն նշանակություն ունի։
Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի — սա անփոփոխ է, հստակ և ընդգծված։
Միացե՛ք մեզ։ Եղե՛ք փոփոխության իրական մասնակից։
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում
Վանիկ Նիկոյան
