Նշված անձը լիովին անտեղյակ է բшնակում տեղի ունեցող գործընթացներից․ ՀՀ ՊՆ

Բանակի հետ որևէ առնչություն չունեցող և իբրև ռազմական գործի գիտակ ներկայացող մեկը լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցնում է ՀՀ ԶՈւ պահեստազորի հորինված, մտացածին թիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայտնում ենք, որ նշված անձը լիովին անտեղյակ է ինչպես ՀՀ ԶՈւ պահեստազորի թվաքանակից, այնպես էլ բանակում տեղի ունեցող գործընթացներից»,- ասվում է հաղորդագրությունում:

Կիսվել սոց․ ցանցերում