Աբովյանում կասեցվել է «Բրենդլիդեր»-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող  (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից

Մասնավորապես՝

– արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից,

– սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

– արտադրական շինությունում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստներ, կոշիկներ,

– շինությունում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Կիսվել սոց․ ցանցերում