Թրшմփը իրավունք է տվել Իսրшյելին՝ հшրվածել Գшզային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելին իրավունք է տվել հակահարված տալ Գազային: Այս մասին գրում է NBC News-ը։

«Իսրայելցիները հակահարված են տալիս, և նրանք պետք է հակահարված տան, երբ անհրաժեշտ կլինի», — լրագրողներին ասել է Թրամփը Ճապոնիայից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռում։

Սպիտակ տան նախագահը չի կարծում, որ հրադադարը վտանգված է՝ Համասին անվանելով Մերձավոր Արևելքում խաղաղության «շատ փոքր մասը»։

«Համասը ասել է, որ լավ կվարվեն, և եթե լավ վարվեն, ուրախ կլինեմ», — նշել է ամերիկացի առաջնորդը։ Հակառակ դեպքում խումբը կկործանվի, զգուշացրել է Թրամփը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զինվորականների հետ խորհրդակցելուց հետո, երեկ հրամայել է նոր հարվածներ հասցնել Գազային՝ ի պատասխան Համասի կողմից հրադադարի բազմակի խախտումների։ Խումբը հերքում է մեղադրանքները։

Կիսվել սոց․ ցանցերում