Լուվրի կողոպուտին մասնակցելու կասկածանքով ձերբակալված երկու տղամարդիկ մասամբ խոստովանել են իրենց մեղքը:
Այս մասին ասուլիսի ամանակ հայտարարել է Փարիզի դատախազ Լորա Բեկոն:
Ննրանց ներկայացրել է «կազմակերպված գողության» և «հանցավոր դավադրության» մեղադրանք, դատախազը միջնորդել է խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Կասկածյալներից մեկը 34-ամյա գործազուրկ ֆրանսիաբնակ ալժիրցի է, որը ձերբակալվել է Ռուասի օդանավակայանում Ալժիր մեկնող ինքնաթիռ նստելուց առաջ։ Երկրորդը՝ 39-ամյա ֆրանսիացին, ձերբակալվել է Օբերվիլիեում։
Երկուսն էլ գրանցված են եղել ոստիկանության տվյալների բազայում, նրանցից մեկի ԴՆԹ-ն հայտնաբերվել է սկուտերներից մեկի վրա, մյուսինը՝ կոտրված պատուհանի։
Ենթադրվում է, որ կողոպուտին մասնակցել է ևս երկու մարդ։ Սակայն դատախազը չի բացառել ավելի մեծ կազմակերպված խմբի գոյության տարբերակը։
