Пւժգին երկրшշարժ՝ Աֆղանստանում․ կան զпհեր

Աֆղանստանում գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հուլմ շրջանից 35 կիլոմետր հարավ-արևմուտք, 10 կիլոմետր խորության վրա։

Տարածաշրջանային պաշտոնյաների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, վիրավորվել՝ մոտ 150-ը։

Երկրաշարժի հետևանքների մասին լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Կիսվել սոց․ ցանցերում