Ռուբլին ավելի է էժանացել․ փոխարժեքը՝ այսօր

Rate.am ֆինանսական հարթակի տվյալներով՝ նոյեմբերի 3-ի դրությամբ Հայաստանի բանկերում ամերիկյան դոլարի առքի առավելագույն փոխարժեքը կազմել է 380,32 դրամ, իսկ վաճառքի նվազագույնը՝ 384,91 դրամ։

Եվրոյի առքի առավելագույն արժեքը կազմել է 436,02 դրամ, իսկ վաճառքի նվազագույնը՝ 448,02 դրամ։

Ռուսական ռուբլին, իր հերթին, առքի առավելագույն փոխարժեքով գնահատվել է 4,60 դրամ, իսկ վաճառքի նվազագույն արժեքը սահմանվել է 4,89 դրամ։

Կիսվել սոց․ ցանցերում