«Բшրսելոնան» 3:1 հաշվով հաղթել է «Էլչեին»

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էլչեին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Լամին Յամալն ու Ֆերան Տորեսը եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Երկու գոլային փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։

«Բարսելոնան» 25 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Էլչեն» 9-րդն է՝ 14 միավոր։

 

Կիսվել սոց․ ցանցերում