ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կսահմանափակի Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե առաջիկա քաղաքապետի ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին։ Այս մասին հանրապետական առաջնորդը գրել է իր սոցիալական ցանցի էջում։
Թրամփի խոսքով՝ Մամդանիի հաղթանակի դեպքում Նյու Յորքին կարող են տրամադրվել միայն «ամենաանհրաժեշտ նվազագույն» միջոցները։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Մամդանին այժմ առաջատար է Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի նկատմամբ, ով մասնակցում է ընտրություններին որպես անկախ թեկնածու։ Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է Կուրտիս Սլիուան։
