Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները երիտասարդի մոտ թմրшմիջոց ու դшնակ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկություններ, նոյեմբերի 3-ին Շինարարների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց ու գաղտնի փականով դանակ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոց․ ցանցերում