Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂից Երևան տեղափոխված 13-ամյա տղային

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա  տղային։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Տղան անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում։
Կիսվել սոց․ ցանցերում