Ո՞վ է դարձել ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքներով մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության էր հասել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Ֆոդենը դարձել էր
դուբլի հեղինակ։

Մրցանակի համար պայքարում 25-ամյա Ֆոդենը հաղթել է Միկել Մերինոյին («Արսենալ»), Կառլոս Ֆորբսին («Բրյուգե») և Վիկտոր Օսիմհենին («Ֆեյենորդ»)։

Կիսվել սոց․ ցանցերում