Հայաստանի առաջին արբանյակ «Արմսաթ-1»-ն ավարտում է առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլ. լուսանկարներ

Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ, որը նշանավորում է տվյալ արբանյակային ծրագրի ավարտը։

Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարարությունը՝ հրապարակելով լուսանկարներ:

575174754_1169794961926136_1176176307882766622_n.jpg (917 KB)

«ՀՀ կառավարության կողմից «Արմսաթ-1»-ի արձակման որոշումը կարևոր քայլ էր, որն օգնեց Հայաստանին մուտք գործել տիեզերական դարաշրջան՝ ցույց տալով տիեզերական տեխնոլոգիաների ռազմավարական դերի կարևորությունն այսօրվա աշխարհում և Հայաստանի մտադրությունը՝ լինելու վաղվա տիեզերական տնտեսության մի մասը։

578262315_1169794635259502_4877452833648426958_n.jpg (700 KB)

Երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերապատրաստել մասնագետների և ձևավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը:

577782803_1169794848592814_6424768972168216196_n.jpg (811 KB)578108838_1169794591926173_6450414764239059932_n.jpg (172 KB)

«Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։ Զուգահեռաբար սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները, և ակտիվ համագործակցություն է իրականացվում ճանաչված միջազգային կազմակերպությունների հետ՝ «Արմսաթ-2»-ի հանձնառությունը կյանքի կոչելու համար։ Հայաստանը հանձնառու է արբանյակային հաջող փորձի հիման վրա դառնալու երկրատիեզերական տեխնոլոգիաների սպառող և փորձառու օգտատեր՝ ձգտելով ապագայում ստանձնել նաև կիրառելի տեխնոլոգիական լուծումների փորձարկումն ու ինտեգրումը։

580448283_1169796001926032_4520629849377003403_n.jpg (824 KB)578288302_1169794811926151_4203168965656120819_n.jpg (1.26 MB)578288241_1169795881926044_9153891674022605662_n.jpg (1.06 MB)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից կազմակերպություններին և մասնագետներին, որոնք ներգրավված էին այս պատասխանատու գործընթացում՝ համագործակցության և տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև բարձր է գնահատում հասարակության, զանգվածային լրատվության միջոցների և միջազգային գործընկերների ցուցաբերած հետաքրքրությունն ու օժանդակությունը՝ Հայաստանի տիեզերական ծրագրի իրականացման և զարգացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

579945261_1169795071926125_6907202339180405268_n.jpg (1.39 MB)578237967_1169795768592722_348726560797662058_n.jpg (1.01 MB)580478393_1169795951926037_5937096538204476144_n.jpg (1006 KB)580002884_1169794691926163_3089493569226310287_n.jpg (866 KB)577651458_1169794735259492_3172161442995080639_n.jpg (856 KB)577313953_1169794881926144_3513652022614438602_n.jpg (859 KB)577567396_1169809628591336_528689062626394309_n.jpg (905 KB)

Կիսվել սոց․ ցանցերում