6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու (Ճապոնիա) արևելյան ափի մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալթայ-Սայանի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը։
Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է երկուշաբթի օրը, էպիկենտրոնը գտնվում է Միյակո քաղաքից (Իվատե պրեֆեկտուրա) 157 կմ հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ»։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11,2 կմ խորության վրա։
