Սլովակիայում գնացքներ են բախվել. կա ավելի քան տասնյակ տпւժած

Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են նոյեմբերի 9-ի երեկոյան Սլովակիայի արևմուտքում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով։

Զոհեր չկան, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մնացած տուժածները ստացել են միայն թեթև վնասվածքներ։

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքից մոտավորապես 20 կմ հյուսիս, երկու գնացքում եղել է մոտ 800 ուղևոր, հաղորդում է Reuters-ը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Սլովակիայում երկրորդ երկաթուղային վթարն է. հոկտեմբերի 13-ին երկրի արևելքում բախվել էր երկու գնացք, որի հետևանքով վիրավորվել էր 91 մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում