Նյու Դելիում տեղի ունեցած պшյթյունը գնահատվում է որպես ահшբեկչական հшրձակում. կան ձերբшկալվածներ

Նյու Դելիում տեղի ունեցած պայթյունը գնահատվում է որպես ահաբեկչական հարձակում. երկու մարդ արդեն ձերբակալվել է։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հետաքննությանը աջակցելու համար միացել են նաև Հատուկ հանցագործությունների դեմ պայքարի բաժնի, Ազգային հետաքննչական գործակալության, դատաբժշկական լաբորատորիայի և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները։

Պայթյունից հետո Նյու Դելիում, ինչպես նաև Ուտար Պրադեշ, Բիհար, Կերալա նահանգներում և Մումբայ քաղաքում հայտարարվել է բարձր տագնապի ռեժիմ։ Պակիստանի և Բանգլադեշի հետ սահմաններին ուժեղացվել են պարեկային ծառայությունները, իսկ խոշոր քաղաքների օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում ստուգումներ են իրականացվում։

Կիսվել սոց․ ցանցերում