Սպшնություն` հավատացյալներին  հшյհոյելու պատճառով

 

 

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում` Հանրապետություն փողոցում,  ժամը  17-ի  սահմաններում, ինչ-որ անձինք դանակահարել էին երկու երիտասարդի, որոնցից  մեկը` 24-ամյա  Սարգիս Զ-ն, մահացել էր:

Սարգիսի հարազատներից մեկը պատմեց, որ այդ դեպքի պատճառը ծագել է ամիսներ առաջ: Գինու փառատոնի օրը Սարգիսին սպանողները  ժողովրդի մեջ հայհոյել են  քրիստոնյաներին,  հավատացյալներին, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել: Սարգիսը վիճել է նրանց հետ, սպանողներն էլ տեւական ժամանակ քեն են պահել, ամիսներ անց նրան բռնցրել հարմար վայրում եւ մեջքից խփել:

 

Կիսվել սոց․ ցանցերում