Իսրшյելը Լիբանանում հшրվածել է «Հեզբпլլահին»

Այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել զենքի պահեստին և ստորգետնյա ենթակառուցվածքներին, որոնք օգտագործել է «Հեզբոլլահը» Հարավային Լիբանանի շրջանում:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հարձակման ենթարկված օբյեկտները գտնվել են քաղաքացիական բնակչության մոտակայքում:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր կազմակերպության ենթակառուցվածքներին ևս մեկ հարված հասցնելու մասին:

Կիսվել սոց․ ցանցերում