Մենք պատրաստ ենք պшյքարելուն․ Մելիքյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում, նշել է, որ պատրաստ են Հունգարիայի ընտրանու հետ հանդիպմանը։

«Հոգեբանորեն պատրաստ ենք այս խաղին՝ չնայած ունենք կորուստներ: Սա լավ շանս է նոր կազմով ելույթ ունենալու, ինձ համար շատ լավ փորձություն է, վերլուծության լավ առիթ կլինի: Այս խաղերը մեզ շատ են օգնելու: Պատրաստ ենք երեք ելքերին էլ՝ թե՛ հաղթանակին, թե՛ ոչ-ոքիին, թե՛ պարտությանը, բայց ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք պայքարելուն:

«Ինձ համար շատ կարևոր է թիմի մթնոլորտը ներսում, թիմի տրամադրվածությունը, ես այդ գործոնի վրա շատ եմ աշխատում, ու շատ հարցեր լուծվել են այդ առումով: Պարտությունները չեն ազդել մեզ վրա, դրանք մեզ առիթ են տվել սխալներն ուղղելու:

Խմբից դուրս գալու շանսերը մեծ չեն, բայց պայքարելու ենք: Ես չեմ եկել այստեղ աշնանը խնդիրներ լուծելու, բայց մենք աշխատում ենք ու ես գոհ եմ այն աշխատանքից, որ կատարել ենք միասին»,-ասել է գլխավոր մարզիչը:

Կիսվել սոց․ ցանցերում