Ռուսական Նովոռոսիյսկի նավահանգստի նավթի բեռնման տերմինալները նոյեմբերի 14-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման: Իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել: Reuters-ի փոխանցմամբ՝ «Տրանսնեֆտը» դադարեցրել է նավահանգիստ նավթի մղումը, գրում է The Insider-ը։ Նոյեմբերի 14-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել էր Շեսխարիսի բեռնափոխադրման համալիրի նավթաբազայի վնասման և անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու մասին: Բեկորները նաև վնասել են նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը: Վիրավորվել են անձնակազմի երեք անդամներ։ Ավելի ուշ տեղական իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն գրել է, որ մեկ մարդ վիրավորվել է։ Տելեգրամ ալիքները նույնպես հրապարակում են հարվածների կադրեր, որոնք նկարահանվել են ականատեսների կողմից: Տեսանյութերից մեկն արձանագրել է, ենթադրաբար, 1537-րդ զենիթահրթիռային գնդի C-300/S-400 համալիրի զենիթահրթիռային հրթիռներին հարվածը։ Հրդեհների հետևման NASA Firms ծառայության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել նաև C-300/C-400 հրթիռային համակարգերի վրա հարձակման ենթադրյալ վայրում։ Արբանյակները գրանցել են երեք խոշոր հրդեհ քաղաքի նավահանգստի տարածքում, որտեղ նավթային տերմինալներ կան։ Reuters-ը, երկու աղբյուրների վկայակոչելով, հայտնում է, որ քաղաքի վրա գիշերային հարձակումից հետո «Տրանսնեֆտ»-ը դադարեցրել է Նովոռոսիյսկի նավահանգիստ նավթի մղումը։ Ընկերությունը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/952503.html?fbclid=IwY2xjawOE6ptleHRuA2FlbQIxMQBicmlkETE1ZjZET1pTSTcxdFFQRWxPc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MghjYWxsc2l0ZQIzMAABHr6MPXdAoexZwA-QUys6k2kliG5JIhK119b9v5p10Qrgt8tysgMAlSZZzIei_aem_M2YJJh_NQ_X2dL3_JAPcsA&brid=4MS5hyDmwpPqugv3dfMZmw
© factor.am
