Հակոբ Բադալյանը գրում է․
Լեմկինի ինստիտուտը՝ ցեղասպանության կանխարգելման, հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները մեղսակից են Արցախի հետ տեղի ունեցածին: Ինստիտուտը հայտնում է, որ նրանց երբեք թույլ չի տա մոռանալ իրենց մեղսակցությունը:
Շատ ճիշտ է ասում Լեմկինի ինստիտուտը, եւ շատ էլ լավ կանի՝ երբեք թույլ չտալ մոռանալ:
Եվ ի՞նչ: Թե չէ նրանց էլ վեջն է լինելու դա: Հեզաճկուն ժպիտը դեմքերին էնպես հմայեն բազմաչարչար հայ ժողովրդին, էնպես թռնեն վերեւ, իջնեն ցած, որ Լեմկինի ինստիտուտը մնա զարմացած:
Թեեւ, հարց է առաջանում, իսկ Լեմկինի ինստիտուտը կա՝ որ ի՞նչ: Որ ցեղասպանություններից կամ էթնիկ զտումներից հետո ընդամենը «հիշեցնի» համաշխարհային առաջնորդների ցինիկ մեղսակցությու՞նը:
Է դրա համար արդեն վաղուց ինտերնետ կա, Լեմկինի ինստիտուտը թող ինքնալուծարվի:
