Հազվագյուտ դեպք Եգիպտոսում․ հղի կինը սպասում է 9 երեխայի

Եգիպտոսում մի կին հղի է ինը երեխայով, հաղորդում է տեղական «Ախբար Էլ-Յոմ» թերթը։

«Եգիպտոսում տեղի է ունեցել հազվագյուտ դեպք , որը հակասություններ է առաջացրել բժշկական շրջանակներում. ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ կինը հղի է միանգամից ինը երեխայով», – գրել է թերթը։

Հրատարակության համաձայն՝ այս անսովոր երևույթը կարող է պայմանավորված լինել ձվազատումը խթանող դեղամիջոցների օգտագործմամբ։ Այն նաև ընդգծում է, որ նման բազմակի հղիությունները կարող են ռիսկեր ներկայացնել ինչպես մոր, այնպես էլ պտղի համար։

Կիսվել սոց․ ցանցերում