Պшղեստինյան պետություն չի լինի. Իսրшյելի ՊՆ նախարար

Պաղեստինյան պետություն չի լինի, Գազայի հատվածը ապառազմականացվելու է: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Իսրայելի քաղաքականությունը հստակ է՝ պաղեստինյան պետություն չի լինի։ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Հերմոն լեռան գագաթին և անվտանգության բուֆերային գոտում [Սիրիայի հարավում»,— գրել Է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Կացի խոսքով՝ Գազայի հատվածը ապառազմականացվելու է ընդհուպ մինչև վերջին թունելը, իսկ ՀԱՄԱՍ-ը զինաթափվելու է «դեղին գծում» Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից:

Կիսվել սոց․ ցանցերում