Կիևում սկսել են պաշտպանել шդրբեջանական հուշարձանները Ռուսաստանի հшրվածներից

Կիևում սկսվել են ադրբեջանական հուշարձանների շուրջ պաշտպանական կառույցների տեղադրման աշխատանքները՝ Ռուսաստանի շարունակվող հրթիռային և անօդաչու հարվածների ֆոնին։ Այս քայլերը ձեռնարկվում են ադրբեջանական դեսպանատան վրա վերջերս կատարված հարձակումից հետո, որն ավելացրել է անվտանգության վերաբերյալ մտահոգությունները։

Առաջինը պաշտպանական կոնստրուկցիաներով ամրացվեց Հեյդար Ալիևի հուշարձանը, որը տեղադրված է Ադրբեջանի դեսպանատան առջև։ Նախատեսվում է, որ առաջիկա օրերին նմանատիպ միջոցներ կընդունվեն նաև մյուս ադրբեջանական մշակութային օբյեկտների նկատմամբ՝ նվազեցնելու հնարավոր վնասները։

Աշխատանքներն իրականացնում է Ուկրաինայում SOCAR-ի ներկայացուցչությունը՝ տեղական կառույցների հետ համագործակցությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում