Հայտնի իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի 100 կիլոգրամանոց և 18 կարատանոց ոսկե զուգարանակոնքը վաճառվել է ավելի քան 12 միլիոն դոլարով, ըստ Sotheby’s աճուրդի տան, որը կազմակերպել էր վաճառքը։
Զուգարանակոնքը կոչվում է «Ամերիկա», այն լիովին գործունակ է։
Գոյություն ուներ միայն երկու նման զուգարանակոնք։ Դրանցից մեկը գողացվել է 2019 թվականի սեպտեմբերին այն պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Զուգարանակոնքը ցուցադրվել է պալատում անցկացվող արվեստի ցուցահանդեսի շրջանակներում։
«Նյու Յորք Թայմս» թերթը գրել է, որ աճուրդի հանված զուգարանակոնքի սեփականատերը ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Քոհենն է։
Կեթելանը մեկ այլ հայտնի ինստալյացիայի՝ պատին ժապավենով ամրացված բանանի հեղինակն է։ 2024 թվականին այն նույն աճուրդի տանը վաճառվել է 6.2 միլիոն դոլարով։
