Լեհաստանի և ՆԱՏՕ-ի կпրծանիչները բարձրացել են երկինք. ԱԹՍ-ների հшրձակման սպшռնալիք կա

Լեհաստանի զինված ուժերի Օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ հանրապետության օդային տարածքում հերթապահության են բարձրացվել ինչպես լեհական, այնպես էլ դաշնակցային ռազմական ինքնաթիռներ։ Ըստ հաղորդագրության, ուժեղացված վերահսկողությունն իրականացվում է «ներկայիս սպառնալիքի գնահատման հիման վրա», որը, Վարշավայի պնդմամբ, կապված է Ուկրաինայի ուղղությունից հնարավոր ԱԹՍ ակտիվության հետ։

«Մեր օդային տարածքում գործողության մեջ են լեհական և դաշնակից ռազմաօդային ուժերը», — ասված է հրամանատարության X հարթակում տարածած հաղորդագրությունում։

Գիշերվա ընթացքում Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ, ինչն էլ ակտիվացրել է սահմանային անվտանգության լրացուցիչ միջոցառումները հարևան երկրների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում