Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հավելելով, որ Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։ Factor.am-ի տեղեկություններով՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան։ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի մեկնելու են Հայաստան։ Այս մասին հայտնել է ամերիկացի պաշտոնյա՝ այն իրավիճակի ֆոնին, որ Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերը զանգվածային արտագաղթ են սկսել։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը կլինի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթվա հրադադարից հետո: Աղբյուրն ասել է, որ Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը»։ Փաուերը կլինի USAID-ի առաջին ղեկավարը, որը ժամանում է Հայաստան։ Նա հաստատելու է ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ և իր մտահոգությունը կհայտնելի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության վիճակի առնչությամբ և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները։ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների մասին զեկույցներով և կոչ է անում ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը և առևտրային երթևեկությունը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է աղբյուրը։
Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի գլխավորած պատվիրակությունը
