Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զե նք-զի նամթերք

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ակնալիճ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 18-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը ներկայացրեց մեկ ատրճանակ և ողորկափող որսորդական մեկ հրացան` ութ փամփուշտով։

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում