Արհեստական ​​բանականության շնորհիվ ընդամենը 10 տարի անց աշխատանքը կարող է ավելորդ դառնալ մարդկանց համար. Իլпն Մшսկ

Ամերիկացի միլիարդատեր, արհեստական բանականության ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական բանականության զարգացման շնորհիվ աշխատանքը մարդկանց համար կդառնա ավելորդ ընդամենը 10-20 տարի հետո։

Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Գործարարը նշել է, որ մարդկային աշխատանքը լիովին փոխարինելու համար մի քանի տասնամյակ կպահանջվի։

«Գուցե 10-20 տարի հետո․ ինձ համար դա երկարաժամկետ հեռանկար է։ Իմ կանխատեսումն այն է, որ աշխատանքը կդառնա ավելորդ»,- ասել է Մասկը Sky News-ի կողմից հեռարձակված իր ելույթի ժամանակ։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ արհեստական բանականության զարգացման այս մակարդակին հասնելու համար դեռ շատ աշխատանք կա անելու։

Կիսվել սոց․ ցանցերում