Կոբախիձեն չի հավատում, որ Եվրամիությունը կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի հավատում, որ Եվրամիությունը կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը։

Նա պնդել է, որ Բրյուսելն արդեն օգտագործել է Թբիլիսիի վրա «ճնշման բոլոր գործիքները», իսկ առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկումը կլինի վերջին լծակը։

«Ես չեմ սպասում, որ ԵՄ-ն կդիմի այս քայլին։ Եթե նրանք օգտագործեն այս վերջին միջոցը, չեն հասնի իրենց նպատակներին և չեն կարողանա իշխանության վերադարձնել «Ազգային շարժմանը»,- ասել է վարչապետը։

Նա նաև առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը անվանել է «ոչ պրագմատիկ»։

Կիսվել սոց․ ցանցերում