Ճամբարակ-Թթուջուր հատվածում խոտածածկ տարածքներ են այրվել. կրակի տարածումը անտառներ և բնակավայրեր կանխվել է

Նոյեմբերի 21-ին՝ =ամը 11։00-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։

Նախնական տվյալներով՝ այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

Կիսվել սոց․ ցանցերում