Խաղաղությունը չի կարող հաստատվել այն երևակայական ընկալմամբ, որ եթե շատ փող ու զենք տանք, Ուկրաինան կհաղթի։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինա-ՌԴ ցանկացած խաղաղության ծրագրի հիմքում 3 առաջնահերթություն է.
— Դադարեցնել արյունահեղությունը՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։
— Պայմանների ընդունելիությունը թե՛ ՌԴ, թե՛ Ուկրաինայի համար։
— Նվազագույնի հասցնել պատերազմի վերսկսման ռիսկը։
