UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը TNT Sports-ին տված հարցազրույցում նկարագրել է ամերիկյան պրոմոուշենի «իդեալական մարտիկին»՝ հավաքելով տարբեր մարզիկների լավագույն որակները։
Ըստ Ծառուկյանի՝ կատարյալ մարտիկն ունի հետևյալ հատկանիշները.
Հզորություն — Իլիա Թոփուրիա
Ֆիզիկական դիմացկունություն — Մերաբ Դվալիշվիլի
Ոտքով հարվածներ — Արման Ծառուկյան
Մարտական ինտելեկտ — Իսլամ Մախաչև
Ըմբշամարտ — Խաբիբ Նուրմագոմեդով
Հարվածադիմացկունություն — Մերաբ Դվալիշվիլի
Խոսք (Trash talk) — Քոնոր Մակգրեգոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արման Ծառուկյանը մենամարտելու է նորզելանդացի Դեն Հուքերի դեմ։ Այս դիմակայությունը գլխավորելու է Դոհայում (Կատար) կայանալիք UFC-ի մրցաշարը
