Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը գիշերը հրթիռակոծել են Խոսթ նահանգի Գերբզվո շրջանի բնակելի տուն, ինչի հետևանքով զոհվել են առնվազն 9 երեխա և մեկ կին։
Թալիբների ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պակիստանն հարձակումներ է իրականացրել Կունար և Պակտիկա նահանգներում, որտեղ վիրավորվել են ևս 4 քաղաքացիական անձ։
Հարվածները տեղի են ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Պեշավարում երեքշաբթի տեղի ունեցած երկու ինքնասպան-ահաբեկչությունների հետևանքով զոհվել էին երեք պակիստանցի սահմանապահ զինծառայողներ։
