ՌԴ-ն կրկին հшրվածել է Կիևին. նախնական տվյալներով՝ կա 6 զпհ, 12 վիրшվոր

Նոյեմբերի 25-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ ևս մեկ զանգվածային հարձակում են ձեռնարկել՝ օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ ծովային թևավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ և մեծ թվով գրոհային անօդաչու թռչող սարքեր։

Կիևի վրա ռուսական համակցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, ևս 13-ը վիրավորվել է։

Մոտավորապես ժամը 1:00-ին Կիևում լսվել են  մի շարք հզոր պայթյուններ։ Դրանից առաջ ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին Ռուսաստանի տարածքից Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման և անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքի որոշ շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։

Հարվածներ են գրանցվել Պեչերսկի և Դնեպրովսկի շրջանների բնակելի շենքերում։ Եղել են վնասներ և հրդեհներ։ Ժամը 7:00-ից հետո ռուսները կրկին հրթիռներ են արձակել Կիևի վրա, և պայթյուններ են լսվել ամբողջ քաղաքում։

Կիսվել սոց․ ցանցերում