Ինչ է սպասվում 5 Հայաստանի քաղաքական դաշտը ապրում է իր ամենախոր փոփոխություններից մեկը, Միացե՛ք մեզ, Եղե՛ք փոփոխության իրական մասնակից

Հայաստանի քաղաքական դաշտը ապրում է իր ամենախոր փոփոխություններից մեկը, մի փուլ, երբ երկրին այլևս չեն բավարարում վախեցնող հռետորաբանությունը, դատարկ խոստումները կամ անորոշ խաղաղության մասին հայտարարությունները, իսկ հասարակությունը կանգնած է նոր իրականության առաջ՝ որտեղ ամեն քայլ, ամեն որոշում ու ամեն լռություն դառնում է ճակատագրական։ Այսօրվա իշխանական և ընդդիմադիր ուժերը կորցրել են այն վստահությունը, որով տարիներ շարունակ կառավարում էին հանրային տրամադրությունները, և հասարակությունը այլևս չի սպասում, չի հավատում ու չի հանդուրժում։ Սոցիալական ծանրաբեռնվածությունը, անորոշ արտաքին քաղաքականությունը, անվտանգության խոցելիությունը և պետական կառավարման ընկալվող անկումն արդեն վերածվում են քաղաքական նոր գործընթացների, որտեղ Հայաստանի ներքին ճգնաժամերը վերածվում են համակարգային լարվածության, իսկ արտաքին ճնշումները սեղմում են երկրի հնարավորությունները՝ թույլ չտալով վերականգնել պետության կայունությունը։ Մարդիկ հոգնել են անորոշությունից ու անպատասխանատվությունից, և սպասվում է մի ժամանակաշրջան, երբ սոցիալական խնդիրները կվերածվեն հրապարակային պահանջների, բողոքի շարժումները ձևափոխվելու են կազմակերպված հոսքերի, իսկ քաղաքական դաշտում ի հայտ կգան նոր դերակատարներ, որոնք կներկայացնեն ժողովրդի իրական ձայնը՝ առանց կուսակցական շահերի խաղի։ Մենք ապրում ենք այն պահին, երբ հին քաղաքական համակարգը այլևս չի կարողանում կրել երկրի իրականությունը, ժողովրդի խնդիրները չեն լուծվում, անվտանգությունը չի ամրապնդվում, իսկ կառավարման համակարգը թուլացել է այնքան, որ հանրությունը պահանջում է նոր խոսք, նոր պատասխանատուներ ու նոր առաջնորդներ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին մի կողմ դնել հուսահատությունը և վերադառնալ փոփոխության դաշտ, որովհետև ժամանակն է, որ ժողովրդի էներգիան վերափոխվի քաղաքական ուժի, իսկ այդ ուժը ձևավորվի հենց ժողովրդի ներսից՝ ոչ վերևից նշանակվածներից, այլ ներքևից բարձրացող իրական մարդկանցից։ «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը կանխատեսում է, որ առաջիկա ամիսներին քաղաքական դաշտում տեղի են ունենալու երեք մեծ փոփոխություններ․ հասարակությունը դնելու է նոր, անխուսափելի պահանջներ, քաղաքացիական շարժումները վերածվելու են քաղաքական ուժերի, իսկ նոր քաղաքական էլիտան ձևավորվելու է հենց ժողովրդի միջից՝ անկախ, ազնիվ և պատասխանատու մարդկանցով։ Այս փոփոխությունների կենտրոնում լինելու է ժողովուրդը, և կուսակցությունը լինելու է միայն այն գործիքը, որը թույլ է տալիս պայքարել ազնիվ և արժանապատիվ։ «Հրավիրում ենք ժողովրդին՝ որպեսզի առաջադրվեք պատգամավոր՝ “Ժողովրդի ձայնը լսելի է” կուսակցության համամասնական ցուցակով»։
Այո՛, ճիշտ եք կարդում։ Մենք ՁԵԶ ենք հրավիրում, որպեսզի գաք, առաջադրվեք, մասնակցեք, որոշեք և լինեք փոփոխության մասը։
Դեմ եմ քաղաքացիական շարժում, “Ժողովրդի ձայնը լսելի է” նոր ձևավորվող կուսակցություն։ Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի — սա անփոփոխ է, հստակ և ընդգծված։ Միացե՛ք մեզ։ Եղե՛ք փոփոխության իրական մասնակից։
📞 +37491180007
✊ Ժողովրդի ձայնը լսելի է կուսակցություն — ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում — Վանիկ Նիկոյան

Կիսվել սոց․ ցանցերում