«Ստորագրահավաքի ազդեցությունը, անհատական համաներման որոշումը և ժողովրդի ակնկալիքները» Այս հարցի ՝ Ձեռքբերում 1 Փուլ 1

«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման ստորագրահավաքը շարունակվեց մի քանի ամիս՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, և նպատակ ուներ համընդհանուր համաներման պահանջը առաջ մղել.
Արդյունքում, արդարադատության նախարարությունը պաշտոնական գրությամբ պարզաբանեց, որ համաներումները կիրականացվեն անհատական կարգով։ Նախարարության պարզաբանմամբ՝ քրեական և քրեակատարողական բարեփոխումները միտված են պատժի անհատականացմանը, վերասոցիալականացմանը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի և ազատությունից զրկման հետ չկապված պատժատեսակների արդյունավետ կիրառմանը, ինչը նվազեցնում է համաներման անհրաժեշտությունը:
Մեր վերլուծությամբ, սա ցույց է տալիս, որ հանրային ճնշումը և ստորագրահավաքի ուժը ազդել են իշխանության որոշման վրա՝ գոնե որոշ անձանց ազատության հարցում, սակայն համընդհանուր համաներումը առայժմ չկատարվեց:
Կայացած անհատական համաներումների ընտրությունը, ըստ երևույթին, կապված է այն հանգամանքով, որ որոշ քաղաքական և պաշտոնատար անձինք ներկայում անցնում են քրեական գործերով, ինչը իշխանությանը ստիպեց կիրառել առավել կրճատ և բաշխված մոտեցում:
Հանրային պահանջ և պաշտոնական արձագանքին արձագանք:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ուղարկված գրության միջոցով «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման նախագահ Վանիկ Նիկոյանը բարձրացրեց հետևյալ հարցերը:
1. Ինչու երեք ամիս տևած ստորագրահավաքը և պաշտոնական դիմումները մնացին անտեսված, և փոխարենը ուղարկվեցին ձևական պատասխաններ, այն դեպքում, երբ համաներման կիրառմամբ ժամանակին ազատ է արձակվել նաև Նիկոլ Փաշինյանը:
2. Ինչ ծրագրեր և բյուջետային ծախսեր են կատարվել պռոբացիայի ծառայության համար, և ինչու այդ ռեսուրսները չեն օգտագործվում տնային կալանքի ավելի լայն կիրառման և ընտանիքների միավորման նպատակով:
3. Եթե ընդունվում է, որ նախկինում եղել են կարված գործեր և կոռուպցիա ուժային/դատական համակարգերում, ապա ինչու՞ հենց այսօր այդ հետևանքները չեն ուղղվում համաներման կամ տնային կալանքի միջոցով:
Վանիկ Նիկոյանի խոսքերով՝ «Երկխոսությունն իսկական է միայն այն ժամանակ, երբ պետությունը լսում է ժողովրդին, այլ ոչ թե ձևականորեն պատասխան տալիս։ Եթե երեք ամիս տևած ստորագրահավաքը, հազարավոր քաղաքացիների ձայները և մեր համապարփակ առաջարկները անտեսվել են, ապա միայն իշխանափոխության միջոցներով է հնարավոր արդարության և վստահության վերականգնումը։ Ժամանակն է, որ օրվա իշխանությունը ցուցաբերի պատասխանատվություն և առաջնորդվի ժողովրդի պահանջներով»:
Ստորագրահավաքը փաստացի ցույց է տալիս, որ քաղաքացիների ակտիվ դիրքորոշումը կարող է ուղղակի ազդել իշխանության որոշումների վրա՝ նույնիսկ սահմանափակ ձևով: Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի, ոչ թե ձևական պատասխանների կամ քաղաքական շահարկումների զոհ:
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում
**ՈՉ ՆԱԽԻԿՆ, ՈՉ ՆԵՐԿԱ – ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ Է»
Վանիկ Նիկոյան
Հավելյալ ուղերձ՝ առաջիկա ընտրությունների նախապատրաստություն:
Նոր նախընտրական փուլում քաղաքացին պետք է հնարավորություն ունենա առաջադրվելու որպես պատգամավոր՝ առանց օլիգարխիկ խմբավորումների կամ կուսակցական ներքին խաղերի ազդեցության:
Հասարակությունը պետք է տեսնի և պահանջի իրականություն, այլ ոչ թե շինված սցենարներ, որոնք միայն խանգարում են զարգացմանը: «Հրավիրում ենք ժողովրդին՝ որպեսզի առաջադրվեք պատգամավոր՝ “Ժողովրդի ձայնը լսելի է” կուսակցության համամասնական ցուցակով»։ Այո՛, ճիշտ եք կարդում։ Մենք ՁԵԶ ենք հրավիրում, որպեսզի գաք, առաջադրվեք, մասնակցեք, որոշեք և լինեք փոփոխության մասը։ Դեմ եմ քաղաքացիական շարժում, “Ժողովրդի ձայնը լսելի է” նոր ձևավորվող կուսակցություն։ Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի — սա անփոփոխ է, հստակ և ընդգծված։ Միացե՛ք մեզ։ Եղե՛ք փոփոխության իրական մասնակից։ [email protected]
+37491180007 Ժողովրդի ձայնը լսելի է կուսակցություն — ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում — Վանիկ Նիկոյան
Կիսվել սոց․ ցանցերում