Դերասանուհի Աննա Մանուչարյանը ծննդյան տարեդարձը նշել է Փարիզում։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Աննան լուսանկարներ է հրապարակել տարեդարձից և կից գրառում արել․
«Շնորհակալություն բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար։
Ձեր ասած յուրաքանչյուր բառն իմ օրը դարձրեց յուրահատուկ։
Ես ինձ իսկապես սիրված եմ զգում, գրկում եմ բոլորին։
Շնորհակալ եմ Աստծուն ևս մեկ տարվա, շրջապատի մարդկանց և իմ կյանքում եղած ամեն ինչի համար։ Ես իսկապես սիրում եմ այս կյանքը՝ իր բոլոր պարգևներով և մարտահրավերներով»։


