Հոնկոնգում հրդեհի զпհերի թիվը հասել է 146-ի

Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի։ Այս մասին նոյեմբերի 30-ին հայտնել է քաղաքային ոստիկանությունը։

«Ժամը 12:00-ի դրությամբ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված հրդեհը խլել է 146 մարդու կյանք», — ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Հրդեհի առաջացման պատճառները դեռ հետաքննվում են, սակայն մասնագետներն ասում են, որ կրակն արագ տարածվել է շենքերում շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դյուրավառ ցանցերի և բամբուկե փայտամածների պատճառով։

Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։

Կիսվել սոց․ ցանցերում