Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զпհերի թիվը գերազանցել է 440-ը․ ևս 406 մարդ համարվում է անհետ կnրած

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը։ Եվս 406 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղացած ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել, որոնց հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ, ոչնչացվել են կարևոր ենթակառուցվածքներ, հաղորդում է The Jakarta Post-ը։

Բնական աղետն առաջացել է անցյալ շաբաթվա վերջից տարածաշրջանում տեղացող տեղատարափ անձրևներից: Ցեխաջրերը զգալի վնաս են հասցրել կղզու տներին, ճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին:

Վնասների պատճառով փրկարարների մուտքն ամենաշատ տուժած տարածքներ մնում է չափազանց դժվար։ Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը շարունակում է անհետ կորած անձանց որոնումները, և տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Կիսվել սոց․ ցանցերում