Lragrogh.com-ն օրեր առաջ հրապարակել էր Հայաստանի ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդող մի խումբ ուսուցիչների բողոք-դիմումը, որում իրենց մտահոգությունն էին արտահայտել այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքի եւ կազմակերպման մասին: Նրանք, ի մասնավորի, նշել էին, որ մասնակցել են կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հայտարարված ուղեցույցին եւ սահմանված չափորոշիչներին:
Ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդող ուսուցիչները կարծում են, որ խտրականություն է դրսեւորվել իրենց նկատմամբ` ի տարբերություն այլ օտար լեզուներ դասավանդողների:
Օրինակ` մյուս առարկաների դեպքում եղել է համարակալում, եւ ուսուցիչը կողմնորոշվել է, իսկ ռուսերենի թեստերի դեպքում` ոչ:
Ստորեւ նշված օրինակներով ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչները ցույց են տալիս այն բացթողումները, որոնք եղել են կամավոր ատեստավորման ժամանակ:

