Դուք միայն աշխատելու և հարկ մուծելու, տուգանքի մատերյալ լինելու համար չեք: Ես հրավիրում եմ ձեզ, որ դուք գաք և առաջադրվեք, դառնաք փոփոխության իրական մասնակից երկրի կառավարման գործում, փափուկ աթոռներին նստածը ինչ գիտի Ձեր հոգսը՞ Եկեք առաջ բերեք Ձեր հոքսը և խնդիրը ինքներդ լուծեք:
Այս ուղերձով ցանկանում եմ հայտնել, որ ձեր ինքնագնահատականը բարձր պահեք՝ բանվորից մինչև գիտնական, դուք ևս այս երկրում ունեք անելու գործ հենց կառավարման ոլորտում: Բարձրացրեք ձեր ինքնագնահատականը. Ձեզանից լավերը երբեք չեն եղել այն տարիներին, երբ երկիրը կառավարել են միայն իրենց շահերն առաջ տանող խմբակները:
Հասարակությունը պետք է տեսնի և պահանջի իրականություն, այլ ոչ թե շինված սցենարներ, որոնք միայն խանգարում են զարգացմանը: Վատն այն է, որ մեր քաղաքացիները միշտ սովոր են եղել, որ պատգամավորի թեկնածուները գալիս են միայն թայֆաբազներով կամ օլիգարխիկ խմբակներով, իսկ հասարակ քաղաքացուն մնում է միայն ընտրողի դերակատարություն ունենալը: Երբևէ մեր քաղաքացիները չեն ստացել առաջարկ, որ իրենք նույնպես կարող են առաջադրվել, մասնակցել և որոշել երկրի ապագան:
«Հրավիրում ենք ժողովրդին՝ որպեսզի առաջադրվեք պատգամավոր՝ “Ժողովրդի ձայնը լսելի է” կուսակցության համամասնական ցուցակով»: Այո՛, ճիշտ եք կարդում: Մենք ՁԵԶ ենք հրավիրում, որպեսզի գաք, առաջադրվեք, մասնակցեք, որոշեք և լինեք փոփոխության իրական մասը: Դեմ եմ քաղաքացիական շարժում, «Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցություն:
+37491180007
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն — ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում — Վանիկ Նիկոյան
