Վալոդյա Գրիգորյանի սպшնության համար մեղադրվողի կալանքը երկարաձգվել է

Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանի կալանքը երկարաձգվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ Մերձավանում դիմակավորված անձը կրակահերթ էր արձակել. զոհվել էին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Սպանության մեղադրանքով կալանավորված են Գևորգ Հարությունյանը, սպանությունը պատվիրելու մեղադրանքով՝  Նարեկ Օհանյանը։

Կիսվել սոց․ ցանցերում