Ժողովուրդը նախկիններին վաղուց թաղել էր, բայց այսօրվա իշխանությունն ամեն օր քշում է դրանց, բերում է բեմ, փոշին սրբում է ու մեզ պարտադրում որպես ընդդիմություն՝ վախի գործոն, որ իրենք հանգիստ վերարտադրվեն։ Որովհետև առանց “նախկինների” վախի իրենք ոչ մի բան չեն նշանակում։ Ու ժողովուրդն էլ ութ տարի նայում է նույն հին սերիալի նոր սեզոնները՝ նույն դեմքերը, նույն մեղքերը, նույն արդարացումները, նույն սուտը, որ ամեն ինչի մեղավորն են նախկինները։ Բայց ժողովուրդը մի պարզ բան է հասկացել՝ եթե հենց դուք եք նրանց բերում բեմ, ուրեմն հենց դուք եք դրանց պահողը։ Ձեզ պետք է թույլ մրցակից, որ ձեզ ուժեղ երևացնի։ Իսկ ժողովուրդը ձեր այս խաբկանքից արդեն հազարավոր անգամ զզվել է։ Ժողովուրդը ոչ թե նախկինից է վախենում, այլ ձեզնից է հոգնել՝ ձեր սուտ խաղերից, ձեր մատի վրա պտտեցնելու փորձերից։ Ձեր կառավարումն է փլված։ Ձեր քաղաքական խարիզման զրոյացած է։ Ձեր պատասխանատվությունն՝ անհետացած։ Դուք եք էս երկիրը բերել էս օրին, ոչ թե հարյուր տարվա ստվերները։ Ու մի բան մտքերումդ լավ պահեք․ ժողովրդի աչքը մեկ անգամ կարող եք խաբել, երկրորդ անգամ՝ ստիպել հավատալ, բայց երրորդ անգամ ժողովուրդն է այդ ականը դնելու է ձեր ոտքի տակ, ու հենց ձեր քաղաքական նավն է պայթելու։ Այս ժողովուրդը վախեցած չէ։ Հերիք է մտածեք, թե նախկիններով մարդկանց վախեցնելու միջոց ունեք։ Մարդիկ ձեզնից են զզվել, ձեր իշխանական խաղերից, ձեր դատարկությունից, ձեր կեղծ փրկիչի կերպարից։ Պարզապես մի ճշմարտություն կա՝ դուք կորցրել եք ժողովրդի վստահությունը, իսկ առանց ժողովրդի վստահության իշխանությունը դառնում է փլված վագոն, որը սահում է անդունդ։ Ժողովուրդը մի բան է ուզում՝ բաց, պարզ, իրական պատասխանատվություն։ Ոչ թե առավոտից մթնոլորտ պղտորող քարոզ, ոչ թե “նախկինները մեղավոր են” հեքիաթի 58-րդ սերիան։ Այս երկիրը քանդել և ճահճի մեջ պահել եք հենց դուք։ Ու հիմա վերջն է գալիս ձեր հեքիաթների համար։ Ժողովուրդը չի սպասում։ Ժողովուրդը չի լռում։ Ժողովուրդը չի հավատում ձեր փրկչական սցենարներին։ Ժողովուրդն ինքը մտնում է խաղի մեջ։ Մենք այս դուռը բացել ենք հենց նրա համար․ հրավիրում ենք ժողովրդին առաջադրվել պատգամավոր “Ժողովրդի ձայնը լսելի է” կուսակցության համամասնական ցուցակով։ Այո՛, ճիշտ եք կարդում — մենք ենք ձեզ կանչում։ Մարդն ինքն է մտնելու խորհրդարան, ոչ թե դատարկ աթոռները։ Ժողովուրդը պետք է գա, կանգնի ու վերջ տա ամբողջ իշխանական ավանտյուրային։ Իշխանական աթոռներին նստածները ձեր ցավը չեն զգում, ձեր հացը չեն վաստակում, ձեր ճակատագիրը չեն կիսում։ Ժողովուրդը պիտի մտնի ներս, իր հարցերը ինքն ուղղի, իր ապագան ինքը որոշի, իր երկրի ղեկը ինքը ստանձնի։ Դրա համար մենք ստեղծել ենք “ԴԵՄ ԵՄ” շարժումը և «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը։ Ժամանակն է՝ ոչ թե դրսում մնալ, այլ մտնել խաղի մեջ և ասել ձեր խոսքը՝ այնպես, որ ոչ ոք չկարողանա լռեցնել ձեր ձայնը։

Կիսվել սոց․ ցանցերում