Նոր քաղաքական ճարտարապետությունը սկսվում է այստեղ

Նոր քաղաքական ճարտարապետությունը սկսվում է այստեղ
Հաճախ եք հարցնում՝ «Ինչո՞ւ եք հիմնում նոր կուսակցություն, ինչո՞վ եք տարբերվում մնացածից»։
Պարզ պատասխանը հետևյալն է․
Ի՞նչ ենք առաջարկում մենք
Ես ձեզ հրավիրում եմ մասնակցելու, ոչ թե կողքից դիտողի դերում մնալու։
Հրավիրում եմ, որ գաք և ինքներդ առաջադրվեք, դառնաք փոփոխության իրական մասնակից՝ ոչ թե դիտորդ։
Սա ՁԵՐ կուսակցությունն է։
Գրանցվեք, դիմեք, առաջադրվեք։
Դարձեք պատգամավոր կամ եղեք պետության կառուցող ուժը։
Կիրառեք ձեր մասնագիտական փորձն ու ներուժը՝ երկրի կառավարման մեջ։
Այո՛, սա նոր քաղաքական ճարտարապետություն է, որի հիմքում կանգնած է ցանկացած քաղաքացի, ոչ թե կապերով կամ փողերով ընտրված խմբակ։
Փափուկ աթոռներին նստած մարդը ի՞նչ գիտի ձեր հոգսը։
Ձեր խնդիրները կարող է լուծել միայն այն մարդը, ով այդ խնդիրները զգացել է սեփական մաշկի վրա։
Դուք տարիներով զզվել եք նախկիններից, այսօր էլ զզվում եք ներկաներից, և նույն իրավունքով կարող եք զզվել նաև ինձանից,
եթե ես դավաճանեմ այն նպատակը, որի համար կանգնած եմ այստեղ։
Ինքնագնահատականը բարձրացրեք
Բանվորից մինչև գիտնական՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր տեղը և իր անելիքը այս երկրի կառավարման մեջ։
Ձեզանից լավը չի ղեկավարել այս երկիրը այն տարիներին, երբ իշխանությունը ծառայել է միայն
իրենց շահերով առաջնորդվող խմբակներին։
Հասարակությունը պետք է տեսնի իրականություն, ոչ թե շինված սցենարներ։
Պետք է պահանջի այնպիսի իշխանություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ու հնարավորություն ունի
մասնակցելու պետական որոշումների կայացմանը։
Ինչն է փոխում մեր մոտեցումը
Տարիներով քաղաքացին երբեք չի ստացել առաջարկ, որ կարող է ինքն առաջադրվել, մասնակցել և որոշել երկրի հետագան։
Պատգամավորների ցուցակները ստեղծվել են թայֆաբազությամբ, փողի ու կապերի ուժով։
Մենք այս սխեման կոտրում ենք։
Հրավիրում ենք ձեզ մեր ցուցակում
«Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցությունը
և «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հայտարարում են․
➡️ Հրավիրում ենք յուրաքանչյուր քաղաքացու առաջադրվել պատգամավոր կամ եղեք պետության կառուցող ուժը։
Կիրառեք ձեր մասնագիտական փորձն ու ներուժը՝ երկրի կառավարման մեջ։
➡️ Մեր համամասնական ցուցակը բաց է բոլորի համար — առանց օլիգարխիկ պայմանների, առանց կուլիսների, առանց մութ գործարքների
➡️ Դուք եք որոշելու, ոչ թե մենք
Այո՛, ճիշտ եք կարդում։
ԳԱՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ, ՄԱՍՆԱԿՑԵՔ, ՈՐՈՇԵՔ։
Դարձեք փոփոխության իրական ուժը այս երկրում։
📩 Կապ
📞 +374 91 18 00 07
Վանիկ
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
👇 Մեկ բառ գրիր՝
💬 Մեկ քոմենթ =
👍 Like =
↗️ Share = Տարածիր
«Ժողովրդի ձայնը լսելի է»
Կիսվել սոց․ ցանցերում