Իտալիայի Գավաթի խաղարկության 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում «Ինտերը» մրցեց «Վենեցիայի» հետ։ Միլանյան ակումբը տպավորիչ խաղ ցուցադրեց՝ առավելության հասնելով խոշոր՝ 5։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին Անդի Դիուֆի կողմից։ Ընդամենը երկու րոպե անց Ֆրանչեսկո Էսպոզիտոն կրկնապատկեց այն, իսկ 34-րդ րոպեին Մարկուս Թյուրամը հաշիվը դարձրեց 3։0։
Խաղի երկրորդ կեսում՝ 51-րդ րոպեին, Թյուրամը դուբլ ձևակերպեց։ «Վենետիկին» հաջողվեց հեղինակության գոլ խփել 66-րդ րոպեին (Ռիչի Սագրադո), սակայն 76-րդ րոպեին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Անժ-Յոան Բոնին դրեց հանդիպման վերջակետը՝ 5։1:
Ի դեպ, վնասվածքից նոր ապաքինված Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր մտել խաղակեսի մեկնարկին՝ 46-րդ րոպեին։
Այսպիսով, «Ինտերը» նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։ Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև «Յուվենտուսը», «Ատալանտան» և «Նապոլին»։
