Հայաստանի քաղաքական դաշտում կա մի բան, որը երբեք չի արվել․
քաղաքացուն երբեք չեն տվել ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու մասնակցելու հնարավորություն։
Տարիներ շարունակ՝
Ցուցակները կազմվել են կաբինետներում,
Մանդատները բաժանվել են փողի, կապերի ու «լավ տղերքի» միջով,
Ժողովուրդը մնացել է կողքից դիտողի դերում։
Մենք այս ավանդույթին վերջ ենք տալիս։
🟩 ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
✊ 1․ ՑՈՒՑԱԿՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԻՆ․ ՑՈՒՑԱԿԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
Մենք առաջին ուժն ենք, որ հայտարարում է․
👉 Ցանկացած քաղաքացի կարող է առաջադրվել պատգամավոր և մտնել համամասնական ցուցակ։
Բաց է յուրաքանչյուրի համար՝
Բժիշկ,
ուսուցիչ,
գյուղացի,
զինվորական,
ձեռնարկատեր,
երիտասարդ մասնագետ։
բանվոր, և առհասարակ ցանկացած մարդ, ՀՀ Քաղաքացի, Հայաստանի ժողովրդից յուրաքանչյուրը։
Սա այլևս օլիգարխիայի ցուցակ չէ։
Սա ժողովրդի ցուցակ է։
✊ 2․ ՈՉ ՄԻ ԿԱՇԱՌՔ, ՈՉ ՄԻ ՂԱԶԱԳԻՐ, ՈՉ ՄԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Չկա վճարովի տեղ։
Չկա «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԷՐ», ում պետք է հարցնել։
Չկա «մի բան կստանաս, բայց մի բան էլ կթողնես» գործարքներ։
Մենք քաղաքական դաշտ բերում ենք արդար մրցակցություն, ոչ թե պայմանագրային ցուցակներ։
✊ 3․ Դուք չեք ընտրում պատրաստի առաջնորդների — Դուք եք դառնում առաջատար
Մեր ուղերձը պարզ է՝
👉 Մենք չենք գալիս ղեկավարելու ձեզ։ Մենք գալիս ենք միասին աշխատելու։
🟥 ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՉ
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը
և
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հայտարարում են․
➡️ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Դարձեք մեր պետության իրական կառուցող ուժը։
Բերեք ձեր փորձը, ձեր կրթությունը, ձեր հմտությունները, ձեր երկրի կառավարմանը։
➡️ ՄԵՐ ՑՈՒՑԱԿԸ ԲԱՑ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Առանց կուլիսների, առանց մութ պայմանների, առանց հովանավորչության։
➡️ Դուք եք որոշելու, ոչ թե մենք։
Այո՛, ճիշտ եք կարդում։
ԵԿԵՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ, ՄԱՍՆԱԿՑԵՔ, ՈՐՈՇԵՔ։
Դարձեք փոփոխության իրական ուժը։
📩 ԿԱՊ
📞 +374 91 18 00 07
Վանիկ Նիկոյան
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
👇 Մեկ բառ գրիր՝
💬 Մեկ քոմենթ =
👍 Like =
↗️ Share = Տարածիր ու դարձիր շարժման մասնակից
#ժողովրդի_ձայնը_լսելի_է #դեմեմ #բացՑուցակ #քաղաքացիականուժ #առաջադրվիր #մենքենքիշխանությունը #Հայաստան2025
