Քաղաքական Մաքրումների Լուռ Մեխանիկան. Ովքե՞ր են հաջորդը և ինչու՞ Հայաստանում այժմ տեղի ունեցող ձերբակալությունները պատահականություն չեն

Քաղաքական Մաքրումների Լուռ Մեխանիկան. Ովքե՞ր են հաջորդը և ինչու՞ Հայաստանում այժմ տեղի ունեցող ձերբակալությունները պատահականություն չեն։ Դրանք ոչ թե առանձին դրվագներ են, այլ քաղաքական գործընթաց, որի նպատակը մի բան է՝ վերահսկել արագ փոփոխվող քաղաքական դաշտը, փակել նոր ձայների հայտնվելու հնարավորությունը և կանխել այն ամենը, ինչը կարող է դուրս գալ համակարգի վերահսկողությունից։ Եվ հասկանալի է, որ իշխանությունները մտածում են մի պարզ հարցով․ «Ո՞վ կարող է վտանգել մեր դիրքերը առաջիկա ամիսներին»։ Հենց այդ հարցի պատասխանի հիման վրա էլ այսօր ձևավորվում է ձերբակալությունների ու ճնշումների ցանցը։ 1․ Դատարկվող քաղաքական դաշտը պետք է լցվի, բայց ոչ ցանկացածով Վերջին ամիսներին ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանի քաղաքական դաշտը դատարկվել է։ Ժողովուրդը այլևս չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Սա իշխանության համար ոչ թե հաղթանակ է, այլ վակուում, որը անպայման լցվելու է։ Եվ հենց այդ վակուումն է, որ այսօր ստիպում է իշխանությանը կիրառել կանխարգելիչ մեխանիզմներ։ Վախը մեկն է․ «Եթե նոր ուժերը ձևավորվեն ու ժողովրդական հենարան ստանան, մենք չենք հասցնի վերահսկել գործընթացը»։ Ահա և ամբողջ տրամաբանությունը։ 2․ Ճնշվում են նրանք, ովքեր կարող են ակտիվացնել հասարակությանը Այսօր ամենամեծ վտանգը իշխանության համար ոչ թե նախկիններն են, այլ նրանք, ովքեր կարող են համախմբել ժողովրդին՝ խոսելով պարզ լեզվով մատնանշելով իրական խնդիրները բացահայտելով անհավասարության և անարդարության համակարգը առաջարկելով նոր, այլընտրանքային ուղի Այդպիսի մարդիկ, շարժումներ կամ հարթակներ իշխանությունը ամենաաննախատեսելի պահին կարո՞ղ է դնել թիրախում՝ անգամ ամենասխալ պատրվակներով։ Սա նոր բան չէ․ քաղաքական համակարգը պահպանում է իրեն՝ ճնշելով այն, ինչ դեռ չի հասցրել ուժեղանալ։ 3․ «Ստուգումներ», «փաստեր», «գործեր»․ դասական գործիքակազմ Երբ քաղաքական մաքրումներ են սկսվում, դրանք երբեք չեն կոչվում այդպես։ Դրանք ներկայացվում են որպես՝ օրենքի կիրառում, վարչական ստուգումներ, հարկային խախտումներ, հրապարակային կարգավորումների խախտում, քրեական գործերի “անհատական” քննություն։ Բայց բոլորը գիտեն իրականությունը․ սա պարզապես նոր ընդդիմախոսների դեմ փակագծեր դնելու մեխանիզմ է։ Ոչ ոք չի ասում «քաղաքական պատճառներով ձերբակալեցինք»։ Դա անում են փաստաթղթերի լեզվով, բայց քաղաքական նպատակով։ 4․ Հաջորդ թիրախը լինելու են նրանք, ովքեր նախատեսում են մտնել քաղաքական դա՞շտ Որքան մոտենում են ընտրական գործընթացները, այնքան ուժեղանալու են ճնշումները։ Քանի որ ամեն իշխանություն ունի այս տրամաբանությունը․ «Եթե ուզում ես խոչընդոտել ինչ–որ ուժի առաջխաղացումը, անում ես դա մինչ ուժը հզորանում է, ոչ թե հետո»։ Ուստի բնական է, որ այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այսօր փորձում են լսելի դառնալ, ներկայացնել ծրագիր, բարձրացնել քաղաքացիական խնդիր, կամ պարզապես ձևավորել նոր օրակարգ, ավտոմատ հայտնվում են ուշադրության կենտրոնում։ 5․ Ես հասկանում եմ այս ամենի մեխանիկան և տեսնում եմ՝ ինչ է տեղի ունենում Իշխանություններին ևս պետք է պարզ լինի՝ ես շատ լավ հասկանում եմ, որ այս խաղը վաղուց է դուրս եկել զուտ իրավական դաշտից։ Այսօր գործարկվում են քաղաքական կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք ուղղված են նոր ձայների լռեցմանը։ Սակայն պետք է ասեմ մի բան՝ Ժողովրդի ձայնը հնարավոր է ժամանակավոր կասեցնել, բայց փակել՝ ոչ։ Որովհետև Հայաստանը հենց հիմա կանգնած է պատմական սահմանագծի վրա, որտեղ սկսվում են նոր շարժումներ, ձևավորվում են նոր ուժեր, բառացիորեն սկիզբ է դրվում նոր քաղաքական մշակույթի։ Եվ որքան էլ փորձեն ճնշել, ձերբակալել, վախեցնել՝ դա չի փոխելու գլխավոր փաստը․ քաղաքական վակուումը լցվելու է։ Հարցն այն է՝ ովքե՞ր են լինելու այդտեղ։ Ժողովուրդը՞, թե՞ հերթական արհեստական դերակատարները։ Ես ընտրել եմ՝ ժողովրդի ձայնը պետք է դառնա քաղաքական որոշումների կենտրոնը։ Եվ այս ուղուց ետ ճանապարհ չկա։ Ինչն է փոխում մեր մոտեցումը Տարիներով քաղաքացին երբեք չի ստացել առաջարկ, որ կարող է ինքն առաջադրվել, մասնակցել և որոշել երկրի հետագան։ Պատգամավորների ցուցակները ստեղծվել են թայֆաբազությամբ, փողի ու կապերի ուժով։ Մենք այս սխեման կոտրում ենք։ Հրավիրում ենք ձեզ մեր ցուցակ «Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցությունը և «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հայտարարում են․ ➡️ Հրավիրում ենք յուրաքանչյուր քաղաքացու առաջադրվել պատգամավոր կամ եղեք պետության կառուցող ուժը։ Կիրառեք ձեր մասնագիտական փորձն ու ներուժը՝ երկրի կառավարման մեջ։ ➡️ Մեր համամասնական ցուցակը բաց է բոլորի համար — առանց օլիգարխիկ պայմանների, առանց կուլիսների, առանց մութ գործարքների ➡️ Դուք եք որոշելու, ոչ թե մենք Այո՛, ճիշտ եք կարդում։ ԳԱՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ, ՄԱՍՆԱԿՑԵՔ, ՈՐՈՇԵՔ։ Դարձեք փոփոխության իրական ուժը այս երկրում։ 📩 Կապ 📧 [email protected] 📞 +374 91 18 00 07 Վանիկ «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում 👇 Մեկ բառ գրիր՝ 💬 Մեկ քոմենթ = 👍 Like = ↗️ Share = Տարածիր «Ժողովրդի ձայնը լսելի է» #ժողովրդի_ձայնը_լսելի_է #դեմեմ #բացՑուցակ #քաղաքացիականուժ #առաջադրվիր #մենքենքիշխանությունը #Հայաստան2025

Կիսվել սոց․ ցանցերում