Մարսելո. Ռոբերտո Կառլոսն իմ կուռքն է

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոն նշել է իր կուռքին ֆուտբոլային աշխարհում։ Նա առանձնացրել է «Ռեալի» նախկին աստղ, բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսին։

«Երբեք չեմ մրցակցել Ռոբերտո Կառլոսի հետ դիրքի համար, երբ միասին էինք խաղում։ Չէի ցանկանում մրցակցել, պարզապես նայում էի, թե ինչպես է նա մարզվում եւ խաղում։

Ռոբերտո Կառլոսը շատ է օգնել ինձ ամեն ինչում։ Մինչեւ հիմա հուզվում եմ, երբ զրուցում եմ նրա հետ։ Ռոբերտո Կառլոսն իմ կուռքն է»,– Մարսելոյի խոսքը մեջբերում է AS–ը։

37–ամյա Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007–2022–ին։

Կիսվել սոց․ ցանցերում