«Շիրակը» հայտնել է ՀՖՖ նախագահի իր թեկնածուի անունը

Առաջիկայում կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, հաղորդում է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ Ժողովի ընթացքում կանցկացվեն նաև Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրությունները։

Կիսվել սոց․ ցանցերում